երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների համար ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է. Ավինյան

Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների համար ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է. Ավինյան

2023 թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքի էջում:
 
«Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:
 
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում կենդանիների համար իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,- նշված է գրառման մեջ։ 

  • Կիսվել: