հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել

Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել

Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է հանվել: Այս մասին մասին ֆեյսբուքյան տեսանյութում մանրամասնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն ունի Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:

«Ես հիմա կարող է  մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, եւ դա կարող է այլեւս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ:

Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասել է նա:

  • Կիսվել: