շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը

Երեւանի բնակիչները կտեսնեն «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը

Երեւանցիները բացառիկ հնարավորություն ունեն տեսնելու «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն պիլոտաժային խմբի ցուցադրական թռիչքը։

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։ Թռիչքը սկսվելու է ժամը 13-ին։ «Էրեբունի» օդանավակայան մուտքն ազատ է։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն խումբը աշխարհում միակն է, որը կատարում է միայնակ եւ խմբակային պիլոտաժներ ծանր կործանիչների վրա: Ավիախումբը ստեղծվել է 1991 թվականի ապրիլի 5-ին «Կուբինկա» օդանավակայանում (Մոսկվայի մարզ) ավիացիոն տեխնիկայի ցուցադրման կենտրոնի 1-ին ավիացիոն էսկադրիլիայի հիման վրա: 1991 թվականի սկզբին վերջնականապես ձեւավորվեց վեց ինքնաթիռներից բաղկացած պիլոտաժային խմբի կազմը, եւ նույն թվականի ապրիլի 5-ին պաշտոնապես ստեղծվեց պիլոտաժային խումբը, որը ստացավ «Ռուսկիյե Վիտյազի» անվանումը։ Նոր ստորաբաժանման համար հորինվել է տարբերանշան՝ վահան, որի կապույտ ֆոնի վրա չորս ինքնաթիռներով շեղանկյուն է, իսկ օդաչուների համար կարվել են հատուկ կոմբինեզոններ։  

2016 թվականին ավիախմբի զինանոցը համալրվել է Սու-30ՍՄ ինքնաթիռներով։ Օդաչուները լիովին յուրացրել են դրանք եւ իրականացնում են թարմացված օդային ծրագիր նորագույն բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներով, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրել ժամանակակից ավիացիոն համակարգերի գերմանեւրելի բնութագրերը։ 2019 թվականի նոյեմբերին «Ռուսկիյե Վիտյազի»-ն ստացավ Սու-35Ս կործանիչներ:

«4+» եւ «4++» սերնդի կործանիչները, որոնց թվում են Սու-30ՍՄ-ն եւ Սու-35Ս-ը, առանձնանում են օդանավերի կառավարման նոր համակարգով, սպառազինության նոր համալիրով եւ ավիոնիկայով։ Այս ինքնաթիռներն ունեն նոր շարժիչներ, որոնք թույլ են տալիս օդաչուներին վստահորեն վարել դրանք, կառավարել ինքնաթիռը գերմանեւրելու ռեժիմում եւ ցանկացած արագությամբ:

  • Կիսվել: