շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որտեղ պատսպարվել. Երևանի շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման մասին տեղեկատվական թերթիկներ

Որտեղ պատսպարվել. Երևանի շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման մասին տեղեկատվական թերթիկներ

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:
Խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր և համատիրություններ»:

  • Կիսվել: