կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ օգնել են փրկարարները

Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ օգնել են փրկարարները

Փետրվարի 1-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) հեռացրել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից։
 
Վնասվել է ավտոմեքենայի ծածկը և բեռնախցիկի հատվածը. տուժածներ չկան։
 

  • Կիսվել: