Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը կոչ է արել բոյկոտել նոր տոմսային համակարգը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Երևանի հանրային տրանսպորտում քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել նոր տոմսային համակարգը։
Նա նշել է. «Մի առեք այդ թանկ փաթեթները, բոյկոտեք դրանք, և մի հավատացեք այն խոսակցություններին, թե բոյկոտի դեպքում տուգանվելու եք 50,000 դրամով, դա մարդկանց վախեցնելու համար են ասում։ Փետրվարի 1-ից շարունակեք վճարել 100 դրամովէ QR կոդերով»: