երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հարսնաքար» համալիրի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները

«Հարսնաքար» համալիրի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Լ․ Ն․, ծնված 1979 թ․) և VAZ (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1954 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում։ Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, ուղևոր Գ․ Ս․-ին (ծնված 1962 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

  • Կիսվել: