երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեւանի 5000 շենքերից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, որտեղի՞ց եք վերցրել այդ թիվը. Հրաչյա Սարգսյան

Երեւանի 5000 շենքերից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, որտեղի՞ց եք վերցրել այդ թիվը. Հրաչյա Սարգսյան

Երեւանի նոր վերելակներով փոխարինված շենքերում 3 շաբաթվա ընթացքում տեղադրվել է 80 դուռ. Այս պահի դրությամբ Երևանում դուռ չունեցող բազմաբնակարան շենքերի թիվը 150-ն է, որտեղ տեղի են ունեցել վերելակների կամ հարթ տանիքների նորոգում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց աշխատակազմի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Հրաչյա Սարգսյանն հետաքրքրվեց, թե Երանում քանի բազմագնակարան շենք կա:

Վարչության պետը պատասխանեց, որ դրանք մոտ 5000 են:

«Հիմա դուք ասում եք, որ Երևանի 5000 բազմաբնակարան շենքերից միայն 150-ո՞ւմ է, որ մուտքերին դուռ չկա դրված»,-ճշտեց Հրաչյա Սարգսյանը:

Կոմունալ տնտեսության վարչության պետը փորձեց ներկայացնել, թե որոնք են 150 բազմաբնակարան շենքերը:

Քաղաքապետն ընդհատեց նրան և  ասաց, որ ցանկանում է ընդհանուր պատկերն իմանալ, թե արդյո՞ք 5000-ից միայն 150-ում դուռ չկա:

Արսեն Կարոյանը պատասխանեց, որ 188-ում չկա դուռ, որից 150-ն այն շենքերն են, որտեղ Երևանի քաղաքապետարանը նորոգումներ է արել:

«5000 բազմաբնակարանից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, ճ՞իշտ է այդ թիվը, պարո՛ն Կարոյան, որտեղից եք վերցրել այդ թիվը»,-կրկին հարցրեց Հրաչյա Սարգսյանը և, ստանալով դրական պատասխան, դիմեց վարչական շրջանների ղեկավարներին. «Շատ բարի, Վարչական շրջանի ղեկավարնե՛ր, այս թիվը ձեզ համար ընդունելի՞ է, որ, ենթադրենք 150-ը բաժանեմ 12-ի, ապա ձեր շրջաններում միայն 10 շենք է լինելու, որտեղ դուռ դրված չի լինելու»:

  • Կիսվել: