կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի 11 դպրոցներում ուսուցիչների 40-ից ավելի թափուր հաստիքներ կան

Երևանի 11 դպրոցներում ուսուցիչների 40-ից ավելի թափուր հաստիքներ կան

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով անցնելով։

Մրցույթ՝ «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Մաթեմատիկա» (20 դասաժամ), «Ֆիզիկա» (10 դասաժամ), առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի հ.102 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայոց եկեղեցու պատմություն» (3 դասաժամ),«Երաժշտություն» (8 դասաժամ), «Տեխնոլոգիա» (9 դասաժամ),«Կերպարվեստ» (8 դասաժամ), «Ֆիզիկա» (6 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (35 դասաժամ),«Ֆիզիկայի» (6 դասաժամ), «Ֆիզկուլտուրայի» (26 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի հ.108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (16 դասաժամ), ինչպես նաև «Ռուսաց լեզու» (39 դասաժամ), «Անգլերեն» (20 դասաժամ), «Կենսաբանություն» (10 դասաժամ), «Քիմիա» (10 դասաժամ), «Պատմություն» (19 դասաժամ), «Ֆիզկուլտուրա» (16 դասաժամ) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Ռ. Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսերենով ուսուցմամբ դասվարի (13 դասաժամ), ռուսերենով ուսուցմամբ դասվարի (15 դասաժամ), երկու դասվարի (յուրաքանչյուրը` 16-ական դասաժամ), ինչպես նաև Հայոց լեզու և գրականություն (6 դասաժամ), «Ռուսաց լեզու» (15 դասաժամ), «Անգլերեն» (4 դասաժամ), «Տեխնոլոգիա» (15 դասաժամ), «Քիմիա» (8 դասաժամ), «Երաժշտություն» (6 դասաժամ) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (ռուսերենով ուսուցմամբ տարրական դասարաններում դասավանդելու համար, 12 դասաժամ), ինչպես նաև «Տեխնոլոգիա» (15 դասաժամ), «Անգլերեն» (16 դասաժամ), «Կերպարվեստ» (13 դասաժամ), «Երգ» (10 դասաժամ) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Ռուսաց լեզու» (10 դասաժամ), «Ֆիզիկա» (7 դասաժամ), «Կերպարվեստ» (8,5 դասաժամ), ինչպես նաև «Տեխնոլոգիա» (3 դասաժամ) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ. 153 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Տեխնոլոգիա» (9 դասաժամ), «Ֆիզկուլտորա» (12 դասաժամ), «Ինֆորմատիկա» և ԹԳՀԳ (18 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Հովհ. Թումանյանի անվան հ.32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի թափուր տեղի համար։

Մրցույթ՝ «Երևանի Վիլիամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի, ինչպես նաև «Ֆիզկուկտուրա» (1 դրույք), «Ռուսաց լեզու» (0,5 դրույք), «Կերպարվեստ» (1 դրույք) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

Մրցույթ՝ «Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն» (6 դասաժամ), «Բնություն» (4 դասաժամ), «Արվեստ» (2 դասաժամ), «Իմ հայրենիքը» (6 դասաժամ), «Մաթեմատիկա» (10 դասաժամ) և «Ֆիզիկա» (4 դասաժամ) առարկաների ուսուցչների թափուր տեղերի համար։

  • Կիսվել: