հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն

«Երևան Սիթի»-ի դիմաց բախվել են BMW-ն, Hyundai Elantra-ն ու Nissan Tida-ն

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Սակայն հարվածի արդյունքում Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել», մտնելով նրա հետնամասի տակ։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

  • Կիսվել: