շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Երևան-Սևան ճանապարհին բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա․ կան վիրավորներ, խցանումը հասնում է մի քանի կմ-ի

Երևան-Սևան ճանապարհին բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա․ կան վիրավորներ, խցանումը հասնում է մի քանի կմ-ի

 Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատարներ Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատարներ Արմեն Ավետիսյանի, Սեկոյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերյոժա Վարդանյանը։

Վթարի ու մի քանի վթարների հետևանքով ճանապարհը ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին, սայթաքում ու վայր են ընկնում, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում ճանապարհն սպասարկող ճանշինին։

Այս պահին պարեկներն ու «Սիլ ինշուրանս» ապպայի գործակալը պարզում են վարորդների ինչպես նաև վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։

  • Կիսվել: