ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

 

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծիվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։

 

Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից»:

 

 

  • Կիսվել: