հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Հունվարի 22-ին, ժամը 05:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ:

  • Կիսվել: