երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

Այսօր՝ մարտի 19-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին: Նրանք  նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը  ճանապարհի մերկասառույցն է,  քանի որ Հրազդանի ճանշինը ցուցաբերել է անպատասխանատու մոտեցում  իր գործին, չեն կատարել   աղ ու ավազի լցման ոչ մի աշխատանք, չեն մշակել  ճանապարհը, ինչի համար էլ վթարներ են տեղի ունեցել: 

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու  Արթուր Մինասյանը, որոց կողմից վթարների փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: