երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Երևան քաղաքում մեկ էլ խորհրդային տարիներին է այս ծավալի աշխատանք արվել». Տիգրան Ավինյան

«Երևան քաղաքում մեկ էլ խորհրդային տարիներին է այս ծավալի աշխատանք արվել». Տիգրան Ավինյան

«Այս տարի միայն 24 մանկապարտեզ ենք հիմնանորոգում, այս տարի միայն 15 այգի ենք հիմնանորոգում, կառուցում, վերակառուցում։» Այս մասին շենգավիթցիների հետ հանդիպմանը ասաց Տիգրան Ավինյանը, ապա հավելեց. «Այն ինչ այս պահին Երևան քաղաքում տեղի է ունենում, տեղի է ունենում համատիրություն, վարչական շրջան, քաղաքապետարան, նախարարություններ աշխատում են մի տրամաբանությամբ։ Իրար անուն չեն կպցնում, չեն ասում՝ դու վատն ես, դու չգիտեմ ինչպիսինն ես, արդարացումներ չեն փնտրում, որ գործը չանեն, այլ անում են ամբողջ ծավալով՝ մի բան էլ ավելի։ Բայց ուզում եմ իմանաք, որ Երևան քաղաքում մեկ էլ խորհրդային տարիներին է այս ծավալի աշխատանք արվել»։

Տիգրան Ավինյանը հորդորեց՝ հանգիստ, թեթև սրտով գնալ ընտրատեղամաս, վերցնել երկրորդ քվեաթեթիկը և ընտրություն կատարել։

  • Կիսվել: