կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևան- Միլան չվերթը հետաձգվում է. FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ

Երևան- Միլան չվերթը հետաձգվում է. FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից:

՛՛Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։

Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Հայցում ենք Ձեր ըմբռնումը։

Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում՝ խնդրում ենք դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ՛՛,-ասված է հյաղորդագրության մեջ:

  • Կիսվել: