ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Երևան-Մեղրի ճանապարհին «CNHTC» կցորդիչով բեռնատարը ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը

Երևան-Մեղրի ճանապարհին «CNHTC» կցորդիչով բեռնատարը ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը

Հունվարի 10-ին, ժամը 20:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ երկկողմանի փակելով ճանապարհը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ին «CNHTC» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․ Կ․) ճանապարհի երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից։
Փրկարարները հոսանքազրկել են կցորդիչով բեռնատարը և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ քարշակման միջոցով դուրս են բերել երթևեկելի գոտուց։

  • Կիսվել: