կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կա զոհ և տուժած

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կա զոհ և տուժած

Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի պատին:

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած և մեկ զոհ։

Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе

  • Կիսվել: