երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք որդի ունեցող ընտանիքում եռյակ աղջիկներ են ծնվել

Երեք որդի ունեցող ընտանիքում եռյակ աղջիկներ են ծնվել

Այսօր Աստղիկ ԲԿ-ից երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին։ Այս մասին տեղեկանում ենք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ բկ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ: Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»։

 

  • Կիսվել: