երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեխային՝ մոր կողմից բռնության ենթարկելու տեսարանները նկարահանվել են պատվերով՝ գումարի դիմաց

Երեխային՝ մոր կողմից բռնության ենթարկելու տեսարանները նկարահանվել են պատվերով՝ գումարի դիմաց

Այսօր համացանցում լայն տարածված երեխային՝ մոր կողմից բռնության ենթարկելու տեսարանները նկարահանվել են պատվերով՝ գումարի դիմաց։ Այս մասին, ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները, բռնարար-կինը պատմել է Ոստիկանությունում ցուցմունք տալու ժամանակ։

Ըստ իրավապահների՝ տեսանյութը նկարահանվել է Երևանում։

Հավելենք, որ ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում։ Ամուսնու դատապարտվելուց հետո, կինը երեխաների հետ տեղափոխվել է Երևան։ Թե ամուսինը թե կինը տարբեր քրեական գերծերով դատապարտված են եղել։ Կինը` Շամշադինից է, ամուսինը` Իջևանից։

Երեխային բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյան այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում և ցուցմուքն է տալիս։

Նշենք նաև, որ այս ընտանիքում 5 երեխա է մեծանում։

 

 

  • Կիսվել: