հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված, այլև հոգեբանական, դպրոցներում տարածված են բուլինգի հետ կապված խնդիրները.  թեմայի շուրջ քննարկմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։

Նա նշեց, որ բռնության բացահայտման, կանխարգելման և արձագանքման ուղղությամբ ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակում մեծ գլուխ է հատկացվել, որը վկայում է, որ շատ անելիքներ կան պետության տեսանկյունից հարցը հստակ հասցեավորելու ու կարգավորելու ուղղությամբ։

Ժաննա Հակոբյանը նշեց, որ գործընթացների մեջ օրենսդրական խնդիրներ կան, կա համագործակցության բացակայության խնդիր, երբ բռնության դեպքը տեսնելով՝ չեն բարձրաձայնում, թեև ընդունված որոշմամբ՝ բոլոր այն կառույցները, որոնք որևէ ձևով առնչվում են բռնությանը՝ պարտավոր են։

  • Կիսվել: