երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երեխաների խնամքի հաստատություններում բուժօգնության որակի բարելավման նպատակով հուշագիր է ստորագրվել

Երեխաների խնամքի հաստատություններում բուժօգնության որակի բարելավման նպատակով հուշագիր է ստորագրվել

Երեխաների խնամքի հաստատություններում բժշկական օգնության տրամադրման և վերականգնողական թերապիաների որակի բարելավման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
 
Նախարար Նարեկ Մկրտչյանն ու ԲՀԿ նախագահ Տատյանա Հովհաննիսյանն ընդգծել են ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում (այդ թվում՝ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում) բժշկական սենյակների հագեցվածության ապահովման, բուժանձնակազմի կարողությունների զարգացման, տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
 
Շեշտվել է նաև շարունակական աշխատանքների կարևորությունն առողջական խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու գործընթացում։

  • Կիսվել: