երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում

Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում

Գործադիրի որոշումներով երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության մի շարք կենտրոններ կվերակազմակերպվեն։ Մասնավորապես, որոշվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը և Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպել՝ միացնելով Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին։

Մեկ այլ որոշմամբ էլ կվերակազմակերպի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը՝ միանալով Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին և այլն։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել, որի շրջանակներում նախատեսվում է երեք ՊՈԱԿ-ների վերակազմավորում՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։

Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կառավարման արդյունավետության բարձրացում, ռեսուրսների օպտիմալ բաշխում և միասնական կառավարման քաղաքականության իրականացում։ Վերակազմավորման արդյունքում հնարավորություն կընձեռվի միևնույն հաստատությունում իրականացնելու տարբեր ծառայություններ՝ այդ թվում մասնագիտացված և ընդհանուր խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք, ցերեկային աջակցության ծառայություններ երեխաներին և ընտանիքներին։

Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։

 

  • Կիսվել: