կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոնում ընթանում են վերանորոգման և գույքային հագեցման աշխատանքներ

Երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոնում ընթանում են վերանորոգման և գույքային հագեցման աշխատանքներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոնում ընթանում են վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներ։
 
Հաստատությունների վերանորոգումը հնարավորություն կտա ապահովել համընդհանուր դիզայն, առավել ներառական ծառայությունների մատուցում և բազմամասնագիտական խմբերի կողմից արդյունավետ ծառայությունների տրամադրում։
 
 
«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների շենքային պայմանների բարեկարգմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են 2022 թ․ հուլիս ամսից։
 
Այս պահին ավարտվել են «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները․ այժմ ընթանում են կահավորման աշխատանքները։
 
 
 Կենտրոնների վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ու «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ։
 

  • Կիսվել: