երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ

Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ

Երեկ Երևանում իրականացված ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ազատության մեջ են։ ՆԳՆ-ից 24News-ին հայտնեցին, որ երեկ բերման է ենթարկվել 64 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի կենտրոնում ԱԺԲ անդամներն ակցիա են իրականացրել։ Ոստիկանության ծառայողներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ կանանց։

  • Կիսվել: