ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունը»․ Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են «Եռաբլուր»

«Երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունը»․ Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են «Եռաբլուր»

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է արել պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին և լուսանկարներ հրապարակել։

«Երեկ իմ խորհրդարանական գործընկերների հետ մեծ հուզմունքով կարողացա այցելել Երևանում «Եռաբլուր» ռազմական գերեզմանատուն:

Կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև, գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց երիտասարդ լինելը, որոնք ընկան Արցախում վերջին բախման ընթացքում:

Ուզում եմ ամբողջ հայ ժողովրդին, նրանց ընտանիքներին և սիրելիներին հայտնել իմ ողջ աջակցությունը: Ես երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունն ու տառապանքները և երբեք չեմ դադարի պահպանել իմ նվիրվածությունը հայկական հարցին»,-գրել է Պուպոնին:

 

նկար

  • Կիսվել: