հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ»․ 44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյան

«Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ»․ 44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյան

44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանն իր էջում անդրադարփել է Երևանում ընդդիմադիրների բողոքի ակցիաներին, մասնավորապես, նշելով․

«Հատուկ հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր իմ գրածից հետևություն կանեն։

Ես որևէ քաղաքական կողմի չեմ հարում և չեմ պաշտպանում։

Իսկ հիմա հարց բոլորին։

Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ։

Երբ մեզ ամեն գնով օգնական ուժ էր պետք, ուզում էիք լաոն քնե՞ր։

Երբ մենք շրջափակման մեջ էինք ու հայտնվել էինք երեք կողմից կրակի տակ, չէի՞ք ուզում լաոն զարթներ։

Երբ ընկերս ձեռքերիս մեջ անմահացավ, լաոն չէ՞ր ուզում զարթներ»։

  • Կիսվել: