ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էքստրեմալ ցածր քաշով նորածինների սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը ՀՀ–ում անվճար կլինի

Էքստրեմալ ցածր քաշով նորածինների սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը ՀՀ–ում անվճար կլինի

Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը պետությունն անվճար կտրամադրի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա։ 2021թ. տվյալներով` նրանցից 121-ը ծնվում է էքստրեմալ ցածր քաշով` 500-1000գ:

«Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաև կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,– տեղեկացնում են նախարարությունից։

Գերատեսչությունից ակնկալում են 100% դեղապահովմամբ նվազեցնել նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունն ու գրանցել ապրելիության աճ։

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից:

  • Կիսվել: