ԵՊՀ-ում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը. հաստատվել է նոր խմբագրությամբ կանոնադրությունը
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:
Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձը արդեն իսկ բարձացվել էր տասը տոկոսով։
Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։
Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ՛՛,-նշել է նա։


