ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն ամփոփվեց «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն ամփոփվեց «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառումների շարքն այսօր ամփոփեցինք «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկմամբ, որի բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, «Սթարմուս» գիտական փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

՛՛Բանախոսների հետ առանձին հանդիպման ժամանակ խոսեցինք ԵՊՀ գործունեության, կրթության ու գիտության ոլորտների զարգացմանն ուղղված մեր ծրագրերի, միջազգային համագործակցության ու համատեղ փոխգործակցության հնարավորությունների մասին։

Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորի մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: