հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՊՀ-ն նոր մամուլի խոսնակ ունի

ԵՊՀ-ն նոր մամուլի խոսնակ ունի

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ է նշանակվել Քնար Միսակյանը:

՛՛Այսուհետ իրականացնելու եմ ԵՊՀ մամուլի խոսնակի պարտականությունները։Հուսով եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կկարողանանք նպաստել տեղեկատվական դաշտում ԵՊՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տարածմանը։

Մշտապես պատրաստ եմ տրամադրել ձեզ անհրաժեշտ տեղեկություններն ու աջակցել ձեր անխափան աշխատանքին։

Շնորհակալություն համագործակության համար։

Ինձ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 094 52 52 65 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան իմ էջին։

Շնորհակալություն Գրիգորյան Ազնիվին կատարած աշխատանքի համար՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Քնար Միսակյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ազնիվ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այլևս ԵՊՀ մամուլի խոսնակը չէ:

 

  • Կիսվել: