երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին. «Հայաստան» դաշինք

ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին. «Հայաստան» դաշինք

Այսօր՝ մայիսի 2-ին ԵՊՀ-ի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին։ Մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում «Դիմադրության» շարժումը անհնազանդության լայնամասշտաբ ակցիաներ է իրականացրել, որին նաև մասնակցել են ուսանողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Նշենք, որ այսօր առավոտից Երեւանում անձրեւ է տեղում եւ այդ բոլոր ակցիաները տեղի են ունեցել անձրեւի տակ:

  • Կիսվել: