Եկել է պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք. Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում տարբեր օբյեկտներում սանհանգույցների խնդրին:
«Երբեմն տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5-աստղանի ռեստորան, աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի շրջանում ես գտնվում: Չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել և ենթադրենք ալարել 50 հազար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Սա նաև քաղաքաշինական նորմերի հարց է-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ստուգումներ են իրականացրել գազալցակայաններում և դրանց մոտ 80 տոկոսն արդեն ունի սանհանգույց:
Նախարարն առաջարկեց նախատեսել նաև գործունեության արգելք, որպեսզի գազալցակայանների տերերը հասկանան հարցի լրջությունը:
«Եկել է պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,- հայտարարեց վարչապետը: Ըստ նրա՝ նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել, մինչև այդ խնդիրը կլուծեն։