կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Էջմիածնում բախվել են «ՎԱԶ-2107» և «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները․ բռնկվել է հրդեհ

Էջմիածնում բախվել են «ՎԱԶ-2107» և «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները․ բռնկվել է հրդեհ

Ապրիլի 19-ին, ժամը 00:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Հայկ Մ.) և «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Աղասի Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:45-ին: Մասամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

  • Կիսվել: