հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Ապրիլի 14-ին, ժամը 18։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:33-ին: Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 30 հակ անասնակեր:

 

  • Կիսվել: