ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է կողաշրջվել

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 11:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սեդրակ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: