երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր):

 Մասնավորապես՝

արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

արտադրամասը չունի անձնակազմի համար հանդերձարան, լվացարան, ձեռքերի չորացման հիգիենիկ սարքեր: 

 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: