Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 17-ի ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվելու է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 14:00-ից մինչև 14:20-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը նշված քաղաքների բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։


