երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկությունը ժամանակավորապես մասամբ միակողմանի է

Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկությունը ժամանակավորապես մասամբ միակողմանի է

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

Տեղում ուսումնասիրություն են կատարել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները։ Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը առանձնացվել է բետոնե արգելապատնեշներով։ Երթևեկությունը մասամբ դարձվել է միակողմանի։

Տեղեկացնենք, որ հայտարարվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ117+042-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։

Միջոցներ կձեռնարկվեն մինչև կամրջի հիմնանորոգումը տվյալ հատվածում երթևեկությունն անվտանգ կազմակերպելու ուղղությամբ։

  • Կիսվել: