ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Եղբայրները Զովունիում աճեցնում էին թմրանյութ. ոստիկանների բացահայտումը

Եղբայրները Զովունիում աճեցնում էին թմրանյութ. ոստիկանների բացահայտումը

Հունվարի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Զովունի գյուղի բնակիչ երկու եղբայր իրենց տներում և օժանդակ շինություններում պահում, աճեցնում և օգտագործում են թմրանյութ: Ոստիկանության Նաիրիի բաժնի գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ, նախ խուզարկություն կատարվեց 41-ամյա եղբոր տանը: Հայտնաբերվեցին կանեփի մշակված 17 բույս, 7 գրամ մարիխուանա, 610 գրամ կանեփի տերևներ, ծխամորճեր, կաթուցիչներ, թմրամիջոցի մշակման համար չորանոց, հատուկ լույսեր, հովացման և օդափոխման համակարգեր:

Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվեց նաև 36-ամյա եղբոր տունը. հայտնաբերվեցին ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ավագ եղբայրը նաև իրացնում է թմրանյութ: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: