երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էդգար Ղազարյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ

Էդգար Ղազարյանը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։

«Կարծում եմ՝ բարձրացված հարցերի պատասխանը հուզում է ոչ միայն ինձ, այլև ողջ հանրությանը։

Պարտավորված եմ ինձ զգում անպայման հրապարակել պատասխանը` ստանալուն պես»,- Facebook-ում գրել է նա՝ հրապարակելով հարցման տեքստը։

Հիշեցնենք՝ Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարելմ էր. «Մեր առանձնահատկությունը ո՞րն է՝ մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»։

  • Կիսվել: