հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էդ տականքները շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել. մեդիափորձագետը զգուշացնում է

Էդ տականքները շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել. մեդիափորձագետը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ ադրբեջանցիները մինչև հիմա շարունակում են հայ զինվորների հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հարազատներին հույսեր ներշնչել:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձեւով, տարբեր հնարքրներ են փորձում։

Մեկ զինվորի անունից են գրում, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփեն․ հույսին՛՛։

 

  • Կիսվել: