ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը նվազել է 18%-ով. Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական
ԵԱՏՄ-ում 9 ամսում գործազրկության մակարդակը նվազել է 18%-ով եւ կազմում է մոտ 1%։ Այս մասին դեկտեմբերի 26-ին «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման փաստացի ուղղությունները» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատգամավոր Մաքսիմ Սելեզնեւը։
Նա հավելել է, որ գյուղատնտեսական արտադրանքի աճը կազմել է 5,4 տոկոս, իսկ ավարտված շինարարական աշխատանքների ծավալը աճել է 4,7 տոկոսով։
«Հիմնական միջոցներում ներդրումների ընդհանուր աճը կազմում է 6,6 տոկոս»,- ասել է Մաքսիմ Սելեզնեւը։
Համաժողովին մասնակցում են Ղազախստանի եւ Բելառուսի դեսպաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, գիտնականներ եւ փորձագետներ, գիտական եւ ուսանողական որոլտի երիտասարդ ներկայացուցիչներ։