շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ե՞րբ կմեկնարկի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Երևանի մետրոպոլիտենի պատասխանը

Ե՞րբ կմեկնարկի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Երևանի մետրոպոլիտենի պատասխանը

Երևանի «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը, նախնական տվյալներով, կարող է սկսվել 2023 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
 
«Նախնական տվյալներով`շինարարական աշխատանքները կարող են 4-5 տարի տևել»,–ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով` ենթակառուցվածքի զարգացման համար մետրոպոլիտենի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ։ Ուղևորահոսքի աճով պայմանավորված`որոշում է կայացվել հոկտեմբերի15-ից լրացուցիչ2-3 վագոն շահագործել։
 
Հիշեցնենք, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը արդիական է դարձել վերջին մի քանի տարում։ Առաջիկայում սպասվում է Երևանում կամրջի և մետրոյի կայարանի կառուցման համար 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի հաստատումը։ Նախատեսվում է, որ կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա։
 
Ըստ քաղաքային իշխանությունների պլանի՝ մետրոյի նոր կայարան տանող 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին և անավարտ մնացել:

  • Կիսվել: