հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտովճանապարհներին

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտովճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» (մառախուղ է), Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենիս և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին, Աբովյան և Եղվարդ քաղաքներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: