երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ձյուն է տեղում Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին

Ձյուն է տեղում Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան - «Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: