ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձյան առատ տեղումներ Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքի լեռնային գոտիներում

Ձյան առատ տեղումներ Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքի լեռնային գոտիներում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ինչպեսև կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն։

Հատկապես ձյան առատ տեղումներ են գրանցվել Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքի լեռնային գոտիներում, որտեղ ձյան ծածկն այս պահին առանձին հատվածներում հասնում է 10-15 սմ-ի։
 
Օդի ջերմաստիճանն այսօր երեկվա համեմատ հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 10-12 աստիճանով։
 
Այս պահին մի շարք մարզերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, սակայն կեսօրից հետո ցիկլոնը կսկսի քայքայվել, և տեղումներն աստիճանաբար կդադարեն։ Նոյեմբերի 12-15-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը կշարունակի նվազել ևս 3-5 աստիճանով։

  • Կիսվել: