երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձորագյուղ գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Ձորագյուղ գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Փետրվարի 13-ին, ժամը 17։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում գտնվող տանն այրվում է կուտակած խոտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի կիսակառույց՝ չբնակեցված, երկհարկանի քարե տան առաջին հարկում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:06-ին, մարվել՝ 19:00-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր։

  • Կիսվել: