ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի փոխտնօրենն ազատ արձակվեց. ուղիղ
ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի փոխտնօրենն ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման էր ենթարկվել: Աշխատակիցները հավաքվել էին ոստիկանության դիմաց:
Նշենք, որ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Այժմ նախարարի հրամանով կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արթուր Բերբերյանը: Մինչ այդ նա պաշտոնավարում էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում (Նարկոլոգիական կենտրոն)՝ որպես փոխտնօրեն:
Նշենք նաև, որ Արեն Թորոսյանը որոշել էր լուծարել այդ կենտրոնը և միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, ինչին խիստ դեմ էին արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը և անձնակազմը:


