«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել. ուղիղ
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման է ենթարկվել: Աշխատակիցները ոստիկանության դիմաց են: Պատճառները դեռ պարզ չեն:
Նշենք, որ կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Այժմ նախարարի հրամանով կենտրոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արթուր Բերբերյանը: Մինչ այդ նա պաշտոնավարում էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում (Նարկոլոգիական կենտրոն)՝ որպես փոխտնօրեն:
Նշենք նաև, որ Արեն Թորոսյանը որոշել էր լուծարել այդ կենտրոնը և միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, ինչին խիստ դեմ էին արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը և անձնակազմը:
Մանրամասները՝ ուղիղ եթերում.



